Թուրքիան խնդրել է Սերբիային օգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները հարթելու գործում
Թուրքիայի վարչապետը Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին ուղերձ է ուղարկել՝ խնդրելով օգնել Ռուսաստանի հետ հարաբերությունների հարթեցման գործում։ Այս մասին հաղորդվում է Սերբիայի նախագահի մամլո քարտուղարության հաղորդագրության մեջ։
Ըստ Դավութօղլուի, հարաբերությունների նորմալացումը երկու կողմերի միջև շատ կարևոր է Թուրքիայի համար։ Իսկ Նիկոլիչը պատասխանել է, որ ուրախությամբ կաջակցի։
Դավութօղլուն նաև նշել է Սերբիայի կարևորությունը Թուրքիայի համար՝ ընդգծելով, որ այդ երկիրը երրորդն է եղել, որտեղ ինքն այցելել է կառավարության վերջին փոփոխությունից հետո։
Ավելի վաղ Դավութօղլուն Սերբիայի վարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ իշխանությունները չէին իմացել, թե ում է պատկանում իրենց սահմանը հատած ինքնաթիռը։ Սերբական կողմը այդ ժամանակ պատասխանել էր, որ չի պատրաստվում ներքաշվել երկու երկրների խնդիրների մեջ։