Երգչուհի Պոլինա Գագարինայի ընտանիքում դժբախտություն է պատահել (լուսանկար)
Ռուս երգչուհի Պոլինա Գագարինայի և նրա ամուսնու Դմիտրի Իսակովի ընտանիքում դժբախտություն է պատահել: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Երգչուհու ամուսինը Instagram-ի իր էջում հոր մահվան մասին գրել է. «Ես շատ եմ ցավում. եկավ այն օրը, որից վախենում էի դեռ մանկուց: Մահացել է իմ սիրելի հայրը: Նա ընդամենը 63 տարեկան էր և չէր պատրաստվում հեռանալ կյանքից: Հայրս լավատես մարդ էր և շատ էր սիրում երգել: Այժմ նա չկա, և սրտումս մեծ դատարկություն է: Բժիշկները չկարողացան հասկանալ, որ նա թոքերի բորբոքում ունի: Վերջերս հաճախ էր հիվանդանում, ջերմում: Երբ բախվում ես մահվան հետ, հողը փախչում է ոտքերիդ տակից: Դե ասեք, ինչպե՞ս հասկանամ ու համակերպվեմ..»: