Անկարան առաջարկում է Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնել. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիան առաջարկում է մեծ ուժեր ներդնել՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու համար: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ТАСС-ին:
«Մենք մեծ ուժեր ենք ներդնում, որպեսզի հաղթահարենք այս ժամանակաշրջանը: Մի՛ անհանգստացեք, շուտով երկու երկրների հարաբերությունները կլինեն, ինչպես նախկինում: Մեր նախագահը և վարչապետը մեկ անգամ չէ, որ հայտնել են, թե ինչքան են վհատված ռուսական ինքնաթիռի դեպքի առթիվ»,- հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Չավուշօղլու հայտնել է, որ երկու երկրների առաջնորդները՝ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը,երկկողմանի հարաբերությունները զարգացնելու համար շատ մեծ ներդրում են կատարել: