Իրանը մտադիր է առաջիկա 5 տարվա ընթացքում 450 ինքնաթիռ գնել
Իրանը մտադիր է առաջիկա 5 տարվա ընթացքում 450 ինքնաթիռ ձեռքբերել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ նրանցից 400-ը բեռնաատար ինքնաթիռ կլինի: Վերջին անգամ Իրանը նման լայնամասշտաբ գնումներ է կատարել Խորհրդային Միությոն փլուզումից հետո:
Պատժամիջոցների պատճառով Իրանը կարող էր գնել միայն օգտագործված ինքնաթիռներ, որոնք շահագործվել են ավելի քան 20-30 տարի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական «Туполев» ընկերությունը պատրաստ է Իրանին ինքնաթիռների արտադրության լիցենզիա տրամադրել: