Երգչուհի Վալերիայի դուստրը տուժել է նկարահանումների ժամանակ
Երգչուհի Վալերիայի դուստրը՝ Աննա Շուլգինան, մասնակցել է ռուսական «Точь-в-точь» շոուին, սակայն, նկարահանումներն անհետևանք չեն անցել: Այս ասին գրում է Rambler.ru-ն:
Երգչուհու դեմքի մաշկի հետ խնդիրներ են առաջացել:
«Точь-в-точь»-ի նկարահանման ժամանակ մաշկս շատ խիստ վնասվել է: 10 ժամ նստել սիլիկոնե դիմակով՝ սարսափելի է կանացի մաշկի համար»,-ասել է Աննան:
Նկարահանումներից անմիջապես հետո Վալերիայի դուստրը դիմել է բժիշկներին, ովքեր որոշ պրոցեդուրաների շնորհիվ վերականգնել են նրա դեմքի նախկին տեսքը: