Օդի աղտոտվածության պատճառով Թեհրանում փակվել են դպրոցները
Իրանի իշխանությունները երկու օրով փակել են Թեհրանի դպրոցներն ու մանկապարտեզները օդի խիստ աղտոտվածության պատճառով։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին։
Կառավարությունը հանձնարարել է փակել բոլոր դպրոցները «օդի աղտոտվածության և առողջության համար վտանգավոր պայմանների պատճառով»։
Նշվում է, որ դպրոցները փակվել են նաև Սպահան և Արաք խոշոր քաղաքներում։