Հայաստանի ամենախելացի աշակերտը
«Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ամենախելացին» նախագիծն ամփոփեց երկրորդ եթերաշրջանը: Նախագծին մասնակցում են 14-16 տարեկան աշակերտները Հայաստանի և Ղարաբաղի բոլոր դպրոցներից։ 3 ամիս տևած մրցակցության արդյունքում երկրորդ եթերաշրջանի հաղթող ճանաչվեց Արման Բայրամյանը։
«Հենց սկզբից էլ հաղթանակի հետ մեծ հույսեր էի կապում»,- նշել է Արմանը։
Նշենք, որ հաղթողը «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության կողմից ստանալու է1 մլն դրամ, և մասնակցելու է Եվրոպայում անցկացվելիք երկշաբաթյա ամառային դպրոցին։