Իրանը 9 տոննա ուրան կարտահանի Ռուսաստան
Իրանը մոտ 9 տոննա ուրան է արտահանել Ռուսաստան: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով՝ IRNA-ին:
«Առաջիկա օրերին, մոտ 9 տոննա հարստացված ուրան կարտահանվի Ռուսաստան»,-ասել է Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը մտադիր է 10 տոննա հարստացված ուրան վաճառել Ռուսաստանում:
Թեհրանն ուրանը վաճառելու հետ կապված բանակցություններ է կատարում տարբեր երկրերի հետ, այդ թվում Ռուսաստանի: