Թուրքական զորքերի ներկայությունն Իրաքում անհրաժեշտություն է. Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մինչ Բրուսել մեկնելը հայտարարել է, որ Իրաքի հյուսիսում գտնվող թուրքակա զորքերը չեն խախտում Իրաքի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Այս մասին գրում է Լenta.ru-ն:
«Բաշիկայում մեր ներկայությունն ուղղված է «ԻՊ»-ի զինյալների դեմ պայքարին: Այն անհրաժեշտ է, քանի դեռ Իրաքի կառավարությունը պաշտոնպես օրգաններ չի ստեղծել այդ ուղղությամբ»,-ասել է վարչապետը:
Դավութօղլուն նաև նշել է, որ Թուրքիան լիարժեք իրավունք ունի այդ իրավիճակում համապատասխան գործողություններ իրականացնելու: