Ես ինձ ավերված էի զգում. Դևիդ Բեքհեմը խիստ զայրացել է որդու որոշումից
Թեպետ Դևիդ Բեքհեմի ընտանիքը իդեալական է թվում, նրանց կյանքն այնքան էլ հարթ չէ ընթանում: Վերջերս Ռոմեո Բեքհեմը խիստ զայրացրել է Դևիդ Բեքհեմին: Այս մասին հայտնում է Ru.hellomagazine.com-ը:
Պարզվել է, որ Դևիդը, ով միշտ երազել է երեխաների մեծ ֆուտբոլային ակումբ ունենալ, «կորցնում է խաղացողներին»:
«Վերջերս Ռոմեոն ինձ խոստովանեց, որ այլևս չի ցանկանում ֆուտբոլով զբաղվել: Ես ավերած էի ինձ զգում և չէի կարողանում հավաքվել: Նա, բացի ֆուտբոլից, ունի նաև այլ հետաքրքրություններ, և ես նրան աջակցում եմ այս ընտրությունը կայացնելու հարցում»,- հայտնել է նախկին ֆուտբոլիստը:
Դե իսկ Ռոմեոյի նախասիրություններից մեկը, իհարկե, նորաձևությունն է: Տղան մոր քայլերով է շարժվում: