Ռոբերտ դե Նիրոն և Դիզելը ևս ցանկանում են Ռուսաստանի քաղաքացիություն ունենալ
Դերասան Քերի-Հիրոյուկի Տագավան, ով Ռուսաստանի քաղաքացիություն է խնդրում, հայտնել է, որ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու ցանկություն ունեն նաև այլ դերասաններ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով LifeNews-ին:
«Ռուսական անձնագիր ստանալ են ուզում նաև այլ դերասաններ: Օրինակ՝ Ռոբերտ դե Նիրոն և Վին Դիզելը»,- հայտնել է Տագավան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մի ճապոնացի դերասան կնքվել է և որոշել ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն:
Մոսկվա կատարած այցի ժամանակ Դե Նիրոն չի բացառել այն, որ ցանկանում է ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն: