Իրանը բալիստիկ հրթիռ է փորձարկել
Նոյեմբերին Իրանը Պակիստանի հետ սահմանի մոտակայքում փորձարկել է Ghadr-110 միջին հեռահարության նոր բալիստիկ հրթիռ: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով արևմտյան ԶԼՄ-ներին: Այս կարող է միջուկային լիցք կրել, իսկ դրա գործողության շառավիղը հասնում է 1.200 մղոնի: Սակայն, դրա փորձարկումը, խախտում է ՄԱԿ-ի ԱԽ-ի միանգամից 2 կետ:
Ինչպես հայտնում է Foх News-ը՝ փորձարկումն արվել է նոյեմբերի 21-ին՝ Իրանի հյուսիս-արևմուտքում: Հոկտեմբեր ամսին Իրանն արդեն փորձարկել էր բալիստիկ հրթիռ: ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Սամանտա Պաուերն իր մտահոգությունն է հայտնել տվյալ փորձարկումների առնչությամբ: Այս մասին հիշեցնում է РИА Новости գործակալությունը:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հուլիսին, Իրանի և վեցնյակի երկրների միջև (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ) պատմական համաձայանություն էր կայացվել, ըստ որի՝ Իրանը համաձայնվել էր սահմանափակել իր միջուկային ծրագիրը՝ տնտեսական սանկցիաների չեղարկման փոխարեն: