Երգչուհի Թեյլոր Սվիֆթի թեկնածությունը ներկայացրել են Գրեմմիի 3 անվանակարգում
Ամերիկացի փոփ երգչուհի Թեյլոր Սվիֆթը ներկայացվել է «Գրեմմի»-ի մրցանակաբաշխության 4 հիմնական անվանակարգերից երեքում։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն։
Մասնավորապես, «1989» ալբոմը դրված է «լավագույն ալբոմ» անվանակարգում, իսկ «Blank Space» ստեղծագործությունը` «Տարվա լավագույն երգ» և «Տարվա լավագույն ձայնագրություն» անվանակարգերում։
Սվիֆթից բացի «Լավագույն ալբոմ» անվանակարգում ներկայացված են Քենդրիկ Լամարը, Ալաբամա Շեյքսը, Քրիս Ստեյփլթոնը և «Դը Ուիքենդ»-ը։
Թեյլոր Սվիֆթի «1989» ալբոմը թողարկվել է անցյալ տարի, բայց բավականին ուշ, ուստի չի մասնակցել անցյալ տարվա մրցանակաբաշխությանը։ Այդ պատճառով էլ ալբոմը ներկայացրել են այս տարվա մրցանակաբաշխությանը։