Չայկան ստիպված կլինի հրաժարական տալ.Կոբզոն
Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը հայտարարել է, որ գլխավոր դատախազ Յուրի Չայկան հրաժարական կտա, եթե նրա դեմ մեղադրանքները հաստատվեն: Այս մասին գրում է РИА «Новости»-ին:
«Վստահ եմ, որ հրաժարական կտա, եթե հաստատվեն նրա դեմ մեղադրանքները: Ես շատ կտխրեմ, եթե Չայկայի մասնակցությունը կոռուպցիոն գործերում հաստատվի»,-ասել է Կոբզոնը:
Հինգշաբթի, գլխավոր դատախազը հայտարարել է, որ այդ ամենը պատվեր է իր դեմ , և որ շուտով ինքը կհայտարարի, թե ով է կանգնած այդ ամենի հետևում: