«Թուրքական հոսք»-ի շուրջ բանակցություններն ընդհատվել են
Ռուսաստանը դադարեցրել է Թուրքիայի հետ բանակցությունները «Թուրքական հոսք» գազամուղի և «Ակկույու» ատոմակայանի կառուցման շուրջ։ Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը՝ հղում անելով իր աղբյուրին։
««Թուրքական հոսք»-ի շուրջ բանակցություններն ընդհատվել են։ «Ակկույու» ատոմակայանի կառուցման նախագծի շուրջ՝ ևս»,-հայտնել է նա։
Նա նաև հստակեցրել է, որ ռուսական գազի մատակարարումը չի մտնում էմբարգոյի մեջ և կիրականացվի ըստ համաձայնագրի։
Ավելի վաղ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հաղորդել է, որ «Թուրքական հոսք»-ը իրավաբանորեն մտնում է հատուկ տնտեսական միջոցառումների մասին օրենքի մեջ, սակայն դեռևս վաղ է ասել, թե արդյոք այն կհայտնվի Թուրքիայի դեմ իրականացվող քայլերի շարքում։