Թուրքիան Ռուսաստանի պատժամիջոցների պատճառով կկորցնի 20 միլիարդ դոլար
Թուրքիայի խորհրդարանի պատգամավորները հայտնել են, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում սկսված ճգնաժամը կարող է 20 միլիարդ դոլարի վնաս պատճառել իրենց: Այս մասին հայտնում է Novostnik.ru-ն՝ հղում տալով Hurriyet Daily News-ին:
«Ռուսաստան արտահանվող արտադրանքից Թուրքիան ունենում էր 6 միլիարդ դոլար, զբոսաշրջությունը մեզ բերում էր 7 միլիարդ: Եթե Ռուսաստանի հետ հարաբերություններում առաջացած ճգնաժամը խորանա, մենք կունենանք տարեկան 20 միլիարդի կորուստ, այսինքն՝ համախառն ներքին արդյունքի 3%-ը»,- նշել է պատգամավորներից մեկը:
Անթալիան իր հերթին զբոսաշրջության ոլորտում կկորցնի 6 միլիարդ դոլար և 500 միլիոն՝ գյուղատնտեսության ոլորտում: Այս մասին հայտնել է Անթալիայի նախկին քաղաքապետ Մուստաֆա Աքայդինը: