Իրանը հայտնել է, որ պատրաստ է օգնել Սիրիային ահաբեկչությունների դեմ պայքարում
Իրանը մտադիր է աջակցել սիրիական իշխանություններին ահաբեկչությունների դեմ պայքարում:Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» գործակալության պաշտոնական կայքին:
Ինչպես հաղորդվում է, այս մասին հայտնել է Իրանի առաջնորդի գլխավոր օգնական Վելայաթի Ակբարը:
Ավելի վաղ Վելայաթի Ակբարը նշել էր, որ Իրանը ապագայում էլ օգնություն ցույց կտա Սիրիային՝ Արևմուտքի և մի շարք այլ երկրների ագրեսիվ գործողությունների թոհուբոհում: