Քրիստեն Ստյուարտը մարմնավորել է Կոկո Շանելին (տեսանյութ)
Ֆրանսիական «Chanel» նորաձևության տունը հրապարակել է «Once and Forever» («Մեկ անգամ և ընդմիշտ») մինի-ֆիլմը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Ֆիլմը նվիրված է Կոկո Շանելին, իսկ նրան մարմնավորել է դերասանուհի Քրիստեն Ստյուարտը:
Կարճամետրաժ ֆիլմում Ստյուարտը երկու կերպար է մարմնավորել՝ նորաձևության տան ապագա հիմնադրին և այն դերասանուհուն, ով խաղում է Շանելի դերը:
Ֆիլմի պրեմիերանտեղի կունենա դեկտեմբերի 1-ին:
Քրիստեն Ստյուարտը հայտնի դարձավ՝ «Մթնշաղ» ֆիլմում խաղալով Բելլայի դերը:
Տեսանյութը՝ ստորև.