Էրդողան. Թուրքիան չի ցանկանում վատացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի ցանկանում սրել Մոսկվայի հետ հարաբերությունների ճգնաժամը Սիրիայում ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանման պատճառով: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
Ըստ Էրդողանի՝ թուրքական F-16 կործանիչը, որը խփել է ռուսական ինքնաթիռին, գործել է` երկրի անվտանգության շահերից ելնելով:
Նախագահը նշել է, որ ինքնաթիռին հարվածել են Թուրքիայի օդային տարածքում և նույնիսկ նրա մի քանի կտորներ ընկել են թուրքական տարածքում` վնասելով Թուրքիայի երկու քաղաքացիների:
Էրդողանը հայտարարել է նաև, որ Թուրքիան մտադիր է շարունակել ընդունել Սիրիայից եկող միգրանտների հոսքը:
«Մենք կշարունակենք մեր հումանիտար առաքելությունը սիրիական սահմանի երկու կողմերում էլ: Մենք պատրաստ ենք ձեռնարկել անհրաժեշտ քայլեր, որպեսզի կանխվի միգրացիայի նոր ալիքը»,- հայտնել է նա: