Պատժամիջոցների հեռացումից հետո Իրանը պատրաստվում է գազ արտահանել Եվրոպա և Ասիա
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հայտնել է, որ պատժամիջոցների հեռացումից հետո Իրանը պատրաստվում է գազ արտահանել Եվրոպա և Ասիա: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
«Կառավարությունը լրջորեն տրամադրված է գազ արտահանել Եվրոպա և Ասիա»,- հայտնել է ԻԻՀ նախագահը:
Բրիտանական նավթագազային ընկերությունը հայտնել է, որ Իրանը մեծ պոտենցիալ ունի, որպեսզի դառնա աշխարհի՝ գազ արտադրող երկրներից ամենամեծը՝ շնորհիվ բնական գազի իր 34 տրիլիոն կուբամետր պաշարով, որը կազմում է աշխարհի բնական գազի պաշարների 18%-ը:
Հաջորդ տարի Իրանը կարող է օրական 55 միլիոն կուբամետր արտահանել, սակայն նախատեսվում է այդ թիվն ավելացնել ևս 10 միլիոն կուբամետրով: