Քայլի Ջեններն իր ընկերոջից բաժանվել էր մեկ օրով (լուսանկար)
Ինչպես հայտնել էինք, Քայլի Ջենները բաժանվել էր իր ընկերոջից հենց նրա ծննդյան օրը: Սակայն զույգը հասկացել է, որ հապշտապ է որոշում է ընդունել և վերանայել է իր հարաբերությունները: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն:
Քայլին սոցիալական կայքի իր էջում հրապարակել է մի լուսանկար, որտեղ նրանք միասին են՝ ձեռք ձեռքի տված: Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրն այդ լուսանկարը մակագրել է այսպես. «Յուրաքանչյուրն էլ պետք է հանգստանա»: Այս գրառումը խոսում է այն մասին, որ զույգը նորից միասին է:
Հիշեցնենք, որ Քայլին սկսել է հանդիպել ռեփեր Tyga-ի հետ այն բանից հետո, ինչ բաժանվել է իր նախկին ընկերոջից՝ Blac Chyna-ից:
Զույգը սկզբից հերքում էր այն փաստը, որ միասին են՝ հայտարարելով, որ ուղղակի մտերիմ ընկերներ են: Սակայն հենց Քայլին դարձավ 18 տարեկան, նրանք հրապարակավ հայտարարեցին այդ մասին և սկսեցին միասին այցելել տարբեր վայրեր: