Քայլի Ջեններն ու Tyga-ն բաժանվել են
Թվում էր, թե Քիմ Քարդաշյանի կրտսեր քույր Քայլի Ջեններն ու ռեփփեր Tyga-ն չէին կարող արագ բաժանվել: Երիտասարդը թանկարժեք մեքենա էր նվիրել Քայլիին, իսկ Քայլին անընդհատ լուսանկարներ էր հրապարակում:
Սակայն ԶԼՄ-ները հայտնում են, որ աստղային զուգը բաժանվել է: Ինչպես հաղորդվում է, բաժանումը վրա է հասել հենց ռեփփերի ծննդյան տարեդարձին` նոյեմբերի 19-ին: Քայլի Ջենները զայրացել է Tyga-ի վրա և տեղում որոշել վերջակետ դնել իրենց հարաբերություններին: Ահա այսպիսի նվեր է մատուցել 18-ամյա աղջիկն իր սիրելիին: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Թե որն է եղել Քայլիի բարկանալու և հարաբերություններին վերջ դնելու որոշման պատճառը, հայտնի չէ: Իհարկե, բացառված չէ, որ զույգը շուտով կմիանա: