Ռոնալդուն Իրինա Շեյքին իր կյանքի «ոչ կարևոր շրջան» է համարում
Կարծես թե ճիշտ են ասում, որ մարդուն ճանաչելու համար պետք է բաժանվես նրանից: Կրիշտիանու Ռոնալդուն բացահայտել է իր բնավորության որոշ վատ գծեր՝ մեկնաբանելով իր և Իրինա Շեյքի՝ 5 տարի տևած հարաբերությունները: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն:
2014թ-ից սկսվել են «Ռոնալդու» վավերագրական ֆիլմի նկարահանումները, սակայն ֆուտբոլիստի կյանքի մասին պատմող ֆիլմում չի հիշատակվում Իրինա Շեյքի անունը: Լրագրողների այն հարցին, թե ինչու ֆիլմում խոսք չի գնում ծագումով ռուս մոդելի մասին, ֆուտբոլիստը պատասխանել է. «Կյանքը բաղկացած է հաջող և անհաջող շրջաններից: Լինում են նաև շրջաններ, որոնք ընդհանրապես կարևոր չեն լինում»:
Ֆիլմի ռեժիսորը փորձել է Իրինա Շեյքի բացակայությունը ֆիլմում արդարացնել ժամանակի սղությամբ, սակայն դա համոզիչ չի թվացել շատերին:
Հիշեցնենք, որ Իրինա Շեյքը և Ռոնալդուն բաժանվել են այս տարվա սկզբին: