Դժբախտ պատահարն օգնել է Ադելին «Օսկար» ստանալ
Երգչուհի Ադելը սենսացիոն հայտարարություն է արել:
Նա հայտնել է, որ եթե չլիներ բժիշկների խորհրդով արված վիրահատությունը, նրա ձայնը լրիվ այլ ձև կհնչեր: Այս մասին հայտնում է 7days.ru-ն: Եվ այդ դեպքում, հավանաբար, նա չէր կարողանա այնքան հրաշալի կատարել «Skyfall» երգը, որ այն արժանանար «Օսկարի» մրցանակի:
Շուտով լույս կտեսնի Ադելի՝ «25» անունը կրող երրորդ ալբոմը, սակայն դեռևս երգչուհու առաջին ալբոմը՝ «19» անունով, իսկական սենսացիա դարձավ: Այն ժամանակ երգչուհին գոհ չէր իր ձայնից. Ադելը ծխում էր, և նրա ձայնը խռպոտ էր դարձել: Եվ հենց այդ ժամանակ, որքան էլ տարօրինակ է, նրան փրկեց հիվանդությունը: Նրա ձայնալարերը հանկարծակի արյունահոսեցին, և շտապ վիրահատության անհրաժեշտություն առաջացավ:
Եվ ահա, բուժումից հետո երգչուհին պարզեց, որ կարող է ավելի բարձր նոտաներ վերցնել, քան մինչև վիրահատությունը: Իսկ հղիանալուց հետո երգչուհու ձայնն էլ ավելի գեղեցկացավ:
«Այնպես որ այժմ ես պատրաստ եմ մրցել ցանկացած մարդու հետ՝ շատ բարձր կամ ցածր նոտաներ վերցնելով»,- հայտնել է Ադելը: