Վերջապես կարող եմ քնել` ժպիտը դեմքիս. Իվետա Մուկուչյանն ընտրել է «Եվրատեսիլ-2016»-ի Հայաստանի երգը
Երգչուհի Իվետա Մուկուչյանը, ով Հայաստանը ներկայացնելու է «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում, գերմանական կայքերից մեկին տված հարցազրույցից մի հատված է հրապարակել.
«Բոլորդ գիտեք, որ ինձ համար բավական է ինձ ու երկիրս լավ երգով ներկայացնելը: Վերջին ամսվա ընթացքում մտորումները, քննարկումները, ստեղծագործական աշխատանքները, ինչպես նաև մեզ ուղարկված նոր ստեղծագործությունները բավականին խոստումնալից են Եվրատեսիլի համար։ Վերջապես կարող եմ քնել ժպիտը դեմքիս: Գեղեցիկ կամուրջներ կապեցինք Հայաստանից ԱՄՆ, Նորվեգիայից Գերմանիա, Շվեդիայից Միացյալ Էմիրություններ:
Այս ամենի արդյունքը սերն է, որը ես կարող եմ Եվրատեսիլի բեմից ներկայացնել աշխարհին: Մի՛ անհանգստացեք, հարգելի երկրպագուներ, ամեն ինչ վերահսկողության տակ է: Ամեն ինչ կանենք Հայաստանը լավագույն կողմերով ներկայացնելու համար: Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ աշխատանքը ներկայացնելու ձեզ բոլորիդ»: