Վերա Բրեժնևան՝ Ռուսաստանի ամենասեքսուալ կին
Ռուսական «Maxim» ամսագիրը կազմել է Ռուսաստանի ամենասեքսուալ կանանց ցանկը: Այն գլխավորում է երգչուհի Վերա Բրեժնևան, ով վերջերս ամուսնացավ Կոնստանտին Մելաձեի հետ: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Ամենաշատը այս առիթով հպարտ է նրա ամուսինը՝ Կոնստանտին Մելաձեն, ով առաջիններից մեկն է եղել, որ տեղեկացրել է Վերայի՝ սեքսուալ կանանց ցանկը գլխավորելու մասին:
«Սա Վերայի՝ տարբեր տարիների արդեն երրորդ հաղթանակն է: Դեռևս ոչ մի կին այս ցանկը չի գլխավորել երեք անգամ: Շնորհավորում եմ Վերային այս առիթով»,- սոցկայքի իր էջում գրել է Մելաձեն:
ՌԴ ամենասեքսուալ կանանց առաջին տասնյակում են նաև մոդել Իրինա Շեյքը և Քրիստինա Ասմուսը: