Երգչուհի Դալիթայի ոճային փոփոխությունն ու նոր համագործակցությունը (լուսանկարներ)
Նոյեմբերի 16-ին երգչուհի Դալիթան «Colors of Music» բենդի հետ հանդես եկավ նոր՝ «Երեքը` մեկում» նախագծով:
Երեկոյի առաջին հատվածում տեղի ունեցավ «Crazy Generation» տեսահոլովակի պրեմիերան, այնուհետև, Դալիթան «Colors of Music» բենդի տղաների նվագակցությամբ կատարեց սկավառակում ընդգրկված երգերից, ինչպես նաև Բրունո Մարսի, Ջեսի Ջեյի երգացանկի հայտնի հիթերից։
Երեկոյի մասին առավել մանրամասն ներկայացնում ենք ստորև.
Երգչուհի Դալիթան այժմ աշխատում է պրոդյուսեր Զառա Պետրոսյանի հետ, ում հետ միասին էլ նա ընտրել էր գեղեցիկ երեկոյի երգացանկն ու ողջ ընթացը:
«Զառա Պետրոսյանի հետ դեռևս մանկուց եմ համագործակցել և հիմա էլ սիրով շարունակում եմ, քանի որ ինձ համար հաճելի է պրոֆեսիոնալ մարդկանց հետ աշխատել»,-ասաց Դալիթան:
Երգչուհու ընկերները՝ Մանեն, Մեգին ու Կարենը, նույնպես տպավորված էին երեկոյով, Դալիթայի նոր կերպարով:
«Երգի ռիթմերը շատ դուր եկան ինձ:Այն առաջին իսկ հնչյուններից ստիպում է պարել»,-ասաց Մանե Առաքելյանը:
Operativ.am-ի թղթակցի հետ իր տպավորություններով կիսվեց նաև երգիչ Կարեն Օհանյանը. «Դալիթան միշտ գեղեցիկ ու հմայիչ է եղել և հիմա էլ շարունակում է այդպիսին լինել: Երեկոն հրաշալի էր պարզապես»:
Դալիթայի հետ համագործակցության և առաջիկա ծրագրերի մասին տեղեկանալու նպատակով մեր թղթակիցը զրուցեց նաև Զառա Պետրոսյանի հետ, ով հայտնեց, որ մինչև տարվա վերջ, ջահելությունն առիթ կունենա Դալիթայի նոր համերգային ծրագրի ականատեսը լինելու:
«Դալիթան տաղանդավոր, հմայիչ, և ամենակարևորը՝ կիրթ երգչուհի է: Ինձ համար հաճելի է նման մարդու հետ աշխատել: Առաջիկայում մենք դեռ շատ ասելիքներ ունենք»,-ասաց Դալիթայի պրոդյուսերը:
Վերջերս Իտալիայում կայացած «Verdinote» երաժշտական միջազգային մրցույթում Դալիթան առաջին տեղն է զբաղեցրել: Մրցույթի շրջանակներում մրցանակներից բացի, նա առաջարկ է ստացել միջազգային մրցույթների մասնակցել Մալթայում և Շվեյցարիայում:
Հանդիպման ժամանակ Դալիթան և ներկաները հաջողություն մաղթեցին Միկային, ով այս տարի Հայաստանը ներկայացնելու է «Մանկական Եվրատեսիլ-2015» երգի մրցույթում
Operativ.am-ը նոր տեսահոլովակի և մենահամերգի առիթով շնորհավորում է երգչուհուն և մաղթում հաջողություններ: