Սկանդալ Անջելինա Ջոլիի ու Բրեդ Փիթի ընտանիքում
Բազմազավակ ծնողներ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը սկանդալում են հայտնվել երեխաների պատճառով: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Միանգամից երեք դայակներ, ովքեր նախկինում աշխատել են Ջոլի-Փիթ ընտանիքում, աստղային ընտանիքի համար անվայել մանրամասներ են պատմել: Մասնավորապես, նրանք պատմել են, թե ինչպես են այդ մեծ ընտանիքում դաստիարակվում երեխաները:
Նրանց խոսքով՝ Անջելինան երբեք և ոչ մի բանից չի զրկում և ոչինչ չի արգելում իր վեց երեխաներին: Դայակները անհանգստացած նշել են, որ այդպիսի ազատությունը հետագայում կխանգարի երեխաներին ու կվնասի:
Բանն այն է, որ համաշխարհային դերասանների ընտանիքն անընդհատ ճամփորդում է, և նրանց երեխաները հնարավորություն չունեն հաճախելու մեկ հիմնական դպրոց: Դրա համար ծնողները ուսուցիչների մի ամբողջ աշխատակազմ են վարձել՝ դասերը տանն անցկացնելու համար: Սակայն դա ևս օգտակար չէ երեխաներին, քանի որ դերասանուհին իր զավակներին թույլատրում է սովորել միայն այն, ինչն իրենց հաճելի ու հետաքրքիր է:
Երեխաները ոչ մի քննություն չեն հանձնում: Անգամ տանը ոչ ոք չի հսկում, թե նրանք որքան ժամանակ են անցկանում համացանցում: