Ադրբեջանական կողմի գնդակոծությունից վնասված բեռնատարը դուրս են բերել ճանապարհից
Տավուշի մարզում` Բաղանիս-Ոսկեպար ճանապարհին նոյեմբերի 5-ին ադրբեջանական կողմի կրակոցներից վնասված բեռնատարը հաջողվել է դուրս բերել ճանապարհից: Այն դուրս է բերվել երեկ՝ նոյեմբերի 8-ի երեկոյան:
Մինչ այդ հնարավոր չի եղել հեռացնել բեռնատարը, քանի որ ադրբեջանական կողմի կրակոցները թույլ չեն տվել: Այս մասին Operativ.am-ը տեղեկացավ Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանից: