Անջելինա Ջոլին Բրեդ Փիթին սկանդալի մեջ է ներքաշել
Նկարահանման ժամանակ Անջելինա Ջոլին Բրեդ Փիթին սկանդալի մեջ է գցել: Աստղային զույգը նարահանող խմբի առաջ սկսել է հարաբերություններ պարզել: Այս մասին գրում է Ren.tv-in:
Ջոլին ասել է, որ դիտավորյալ է նման իրավիճակ ստեղծել, որպեսզի բոլոր կադրերը իրական ստացվեն:
«Պատկերացրեք, որ ես որպես ռեժիսոր պետք է ստանամ մի կերպար, որը շատ ագրեսիվ պետք է լինի: Մենք միմյանց հետ վիճում ենք, վիրավորում իրար, կոպտում, սակայն նկարահանումից հետո ոչ մի վիրավորանք չի մնում»,-ասել է Ջոլին:
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը 10 տարվա ընթացքում առաջին անգամ են կարահանվել միասին: Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2016թ. փետրվարին: