Հուզմունքն անասելի է, պատասխանատվությունը` շատ մեծ. Սոնա Ռուբենյանը կիսվել է իր տպավորություններով
Երգչուհի Սոնա Ռուբենյանն իր միկրոբլոգում գրել է. «Հաճախ մտածում եմ, որ եթե ընտրեի մեկ այլ մասնագիտություն հնարավոր է երբեք էլ իմ գործի մեջ չլարվեի այսքան, չհուզվեի, չմտածեի, շատ հանգիստ անեի իմ գործը:Դուրս ես գալիս բեմ, դու մենակ ես, դու ես քո ճիշտ ու սխալ նոտաների տերը, հուզմունքն անասելի է, պատասխանատվությունը` շատ մեծ, բայց միևնույն ժամանակ բեմում ստացած էներգիան ու հաճույքը երբեք չէի փոխի ոչնչի հետ»: