Երգչուհի Քայլի Մինոուգը Լոնդոնում բացել է սուրբծննդյան սեզոնը (տեսանյութ)
Ավստրալացի երգչուհի Քայլի Մինոուգը մասնակցել է Լոնդոնում սուրբծննդյան սեզոնի բացման արարողությանը:Այս մասին գրում է Gazeta.ru-ն
Փոփ ժանրի երգչուհին վառել է տոնական լույսերը հայտնի Օքսֆորդ Սթրիթ առևտրային փողոցում։ Այս տարի զարդարանքների համար օգտագործվել է արծաթագույն լուսավորում և 445 ոսկեգույն փուչիկ:
Մինոուգը միակ հայտնի դեմքը չէ, ով բացել է սուրբծննդյան սեզոնը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում: Նախկինում տոնական լույսերը վառել են երգչուհիներ Շերիլ Քոուլը, Ջեսի Ջեյը, երգիչ Ռոբին Ուիլյամսը, ինչպես նաև «The Spice Girls» խումբը:
2015թվականի արարողությանը ներկա են եղել հազարավոր մարդիկ։ Հանդիսատեսի առջև ելույթ են ունեցել երգչուհիներ «Foxes»-ը և Գաբրիել Ափլինը, ինչպես նաև «X-Factor» շոուի հաղթող Բեն Հեյնաուն։
Տեսանյութը՝ ստորև.