Քայլի և Քենդալ Ջեններները՝ ամենաազդեցիկ դեռահասներ
Քայլի և Քենդալ Ջեններները ճանաչվել են ամենաազդեցիկ դեռահասները: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն:
Ջեններ քույրերը կրկնել են նախորդ տարվա իրենց հաջողությունը և հայտնվել ցուցակի առաջին հորիզոնականում: Ցանկը կազմելիս հաշվի են առնվել քույրերի ծավալած գործունեությունը, ինչպես նաև նրանց հայտնիությունը սոցիալական կայքերում. քույրերը սոցկայքերում 80 միլիոն հետևորդ ունեն:
Հաղորդվում է, որ քույրերի մրցակիցներն են եղել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի դուստր Մալիա Օբաման, Նոբելյան մրցանակի դափնեկիր, իրավաբան Մալալա Յուսուֆզայը և Ուիլլ Սմիթի որդին:
Երիտասարդ տարիքը Ջեններ քույրերին չի խանգարում միլիոնավոր գումարներ վաստակել: Նրանք հայտնվում են համաշխարհային բրենդների գովազդային հոլովակներում, ինչպես նաև ունեն հագուստի իրենց սեփական բրենդը՝ Kendall & Kylie: