Թուրքական 20 ինքնաթիռ ներխուժել է Հունաստանի օդային տարածք
Հունական ԶԼՄ-ները հաղորդում են այն մասին, որ այսօր` հոտկեմբերի 27-ին, թուրքական 20 ինքնաթիռներ ներխուժել են Հունաստանի օդային տարածք: Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն:
«14 ինքնաթիռից բաղկացած 5 խումբ, ինչպես նաև 6 առանձին ինքնաթիռ կատարել է 15, իսկ հետո` 31 խախտում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Այս մասին պաշտոնական հայտարարություն դեռևս չի հնչել: Լրագրողները նաև նշել են, որ վերջին 8 ամսվա ընթացքում թուրքական ինքնաթիռները օդային տարածքը խախտել են 1306 անգամ: