ԵՄ-ն ընդունել է Իրանից սանկցիաները հանելու համար անհրաժեշտ նորմատիվ ակտեր
Եվրոպական Միությունը հրապարակել է հորմատիվային ակտեր, որոնք հնարավորություն են տալիս սկսել Իրանի հանդեպ կիրառվող սանկցիաները հանելու գործընթացը, եթե իրանը հետևի այն պայմաններին, որոնց հասել են կողմերը Իրանի և վեցնյակի միջև բանակցությունների արդյունքում։ Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն՝ հղում անելով «Reuters»-ին։
Այս մասին խոսվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկ Մոգերինիի և Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի համատեղ հայտարարության մեջ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի հանի ամերիկյան սանկցիաները Իրանի վրայից՝ ըստ իրանական միջուկային ծրագրի պայմանավորվածությունների։