Այո, իհարկե, Երևանից էլ են գնում… երբեմն նույնիսկ անվերադարձ. Ռաֆայել Երանոսյան
LifeStyleԴերասան Ռաֆայել Երանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այո, իհարկե, Երևանից էլ են գնում: Երբեմն նույնիսկ անվերադարձ: Հավաքում են իրենց տարիների կուտակած հիշողությունները, ապահովության համար կապկպում սկոտչով ու պարանով, նստում են ինքնաթիռ և վերջին անգամ նայում պատուհանից դուրս, որտեղ՝ խամրած ապակու ետևում, շարունակում է ապրել Երևանը, ցավոք արդեն առանց իրենց…»: