Դաջվածքներ անելը խիստ վտանգավոր է. բժիշկներ
Վերջին տասնամյակի ընթացքում դաջվածքներ անելը բավականին նորաձև է դարձել: Մարմնի վրա նկարներ ունենալը արտասովոր ու օրիգինալ է դիտվում, սակայն բժիշկները չեն կիսում երիտասարդների խանդավառությունը այս առթիվ: Այս մասին հայտնում է Medvesti.com-ը:
Մասնագետները զգուշացնում են՝ հերթական դաջվածքը կարող է լուրջ հիվանդությունների հանգեցնել: Քիչ չեն այն դեպքերը, երբ դաջվածք անելուց հետո ինֆեկցիոն հիվանդություններ են առաջանում: Դրանք կարող են նաև ալերգիաներ առաջացնել: Դաջվածքները նաև փակում են մաշկի իսկական պատկերը, օրինակ՝ աննկատ են մնում մաշկի քաղցկեղի առաջին նախանշանները: