Իմ կյանքի աստվածուհի, իմ սրբություն. Եվա Ռիվասի շնորհավորանքն իր մայրիկին
Եվա Ռիվասն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել մայրիկի հետ և շնորհավորել նրա ծնունդը: Երգչուհին հրապարակված նկարը մակագրել է.
«Իմ կյանքի աստվածուհի, իմ սրբություն, որի համար կտամ կյանքս ու այն ամենը, ինչ ունեմ։ Այսօր քո ծննդյան օրն է։ Ես մաղթում եմ քեզ, որ երկու անգամ ավել ապրես, քան ապրել ես, քանի որ ես կարող եմ լինել այս հողի վրա, քանի դեռ դու քայլում ես դրա վրայով։ Ինձ ջերմացնում է միայն քո հոգատարությունը, իսկ քո ձայնն ինչպես երաժշտություն, ինձ ուժ է տալիս, որպեսզի ես առաջ շարժվեմ։ Քո աչքերն իմ լույսն են, որոնք լուսավորում եմ իմ ճանապարհը։ Դու՝ հայրիկի և Ազայի հետ իմ գոյության խթանն եք, ուրիշ ոչ ոք։ Ես քեզ քաջ առողջություն եմ մաղթում, մայրիկ։ Խնդրում եմ, եղիր երջանիկ, իսկ սերը մենք քեզ համար կապահովենք»։