Իրանը սպառնում է ոչնչացնել Իսրայելին առաջիկա 25 տարվա ընթացքում
Իրանի ԶՈւ-ի գեներալ-մայոր Ատոլլա Սալախին հայտարարել է, որ իրանական բանակը կոչնչացնի Իսրայելին: Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում տալով Интерфакс-ին:
«Մենք կլիկվիդացնենք Իսրայելին»,-հայտարարել է նա:
Բացի այդ, Սալախին նաև նշել է, որ սպասում է Իսրայելի ակտիվացմանն Իրանի դեմ: Նրա կարծիքով՝ 25 տարին բավական է Իսրալելի ոչնչացման համար:
Հիշեցնենք, որ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին ևս վերջերս հայտարարել էր, որ մեկ քառորդ դար հետո Իսրայելը կդադարի գոյություն ունենալ: