Forbes-ը հրապարակել է ամենաշատ վարձատրվող դերասանուհիների ցանկը
Forbes-ը հրապարակել է ընթացիկ տարվա ամենաշատ վարձատրվող հեռուստատեսային դերասանուհիների ցանկը՝ հայտնում է Rosbalt.ru-ն:
Առաջին հորիզոնականը կիսում են Սոֆյա Վերգարան և Քեյլի Կուոկոն:
Հարկ է նշել,որ արդեն չորրորդ տարին է՝ Սոֆյա Վերգարան գլխավորում է այս ցուցակը: «Ամերիկյան ընտանիք» սերիալի դերասանուհու տարեկան եկամուտը կազմում է 28,5 մլն դոլար: Մոտավորապես այդքան է վաստակում և Քեյլի Կուոկոն,որ հեռուստադիտողին հայտնի է «Մեծ պայթյունի տեսություն» հեռուստաշոուից:
Ցուցակի մյուս առաջատարները համեմատաբար քիչ են վաստակում: Ջուլի Բոուենը մեկ տարում կարողացել է աշխատել 12 մլն դոլար և հայտնվել է երրորդ հորիզոնականում: Հեռուստատեսային մյուս դերասանուհիները, ովքեր հայտնվել են առաջին տասնյակում, վաստակում են տարեկան 5-10 միլիոն ԱՄՆ դոլար: