Թե որտեղ են աշնանը հանգստանում թռչունները
Ամերիկացի գիտնականներին հաջողվել է պարզել՝ ինչպես են թռչուններն իրենց համար հանգստի վայր ընտրում,երբ չվում են այլ երկրներ՝հայտնում է Rosblt.ru-ն:
Պարզվում է՝ թռչունները սիրում են բարձր թփերով խոտածածկ անտառներ,որտեղ կարող են թաքնվել գիշատիչներից:
Մասնագետները երկու տարի հետևել են թռչունների աշնանային գաղթին:Նրանք ուսումնասիրել են 28 տեսակի համարյա 10 000 թռչուն:
Սննդի հարցը հետ մղելով՝ թռչունները գերադասում են լինել սննդով ոչ հարուստ,սակայն գիշատիչների հարձակումներից զերծ ու ապահով վայրերում:Սակայն եթե վայրը հարուստ է մրգերով,նրանք կարող են և ռիսկի դիմել: