Էլթոն Ջոնը ուկրաինացի գործարարներին կոչ է արել համասեռամոլներին աշխատանքի ընդունել
Երաժիշտ Էլթոն Ջոնը ուկրաինացի բիզնեսմեններին կոչ է արել համասեռամոլներին աշխատանքի ընդունել՝ հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Associated Press գործակալության պաշտոնական կայքին:
Երաժիշտը համասեռամոլների իրավունքների պաշտպանության ջատագովներից է:Նա կարծում է՝ այն քաղաքականությունը,որն ուղղված է համասեռամոլների իրավունքների ոտնահարմանը, խանգարում է տնտեսական աճին:
Որպես ապացույց նա ցույց է տվել այն զարգացած տնտեսությունները,որոնք պաշտպանում են համասեռամոլների իրավունքները:
Այս միտքը Էլթոն Ջոնն արտահայտել է Ուկրաինայում տեղի ունեցած գործնական ֆորումի իր ելույթի ժամանակ: