Թոշակի գնալը բարձրացնում է կյանքի որակը
Ազատ ժամանակ ունենալը և այն տնօրինելը լավ է անդրադառնում տարեց մարդկանց առողջության վրա՝ հայտնում է Medvesti.com-ը:
Այս եզրակացությանն են հանգել Օքսֆորդի համալսարանի գիտնականները:Նրանք ուսումնասիրել են Գերմանիայի թոշակառուների անալիզները: Ոմանք աշխատում են մինչև 60 տարեկանը,ոմանք՝ մինչև 65-ը:
Թոշակի անցնելուց անմիջապես հետո մարդիկ սկսում են ուժեր կուտակել:Քունը երկարում է մոտ 40 րոպեով,իսկ մարդիկ սկսում են զբաղվել սպորտով և հոբբիով:
Գերմանացի թոշակառուները ավելի առողջ կյանքով են ապրում,քան նրանք,ովքեր ժամանակին չեն թողնում աշխատանքը: Թոշակառուները 6%-ով ավելի քիչ են ծխում և 11%-ով ավելի շատ զբաղվում սպորտով: