Իրանը թույլատրել է Սիրիային օգնություն հասցնող ռուսական օդանավերի թռիչքը
Իրանը թույլ է տվել է ռուսական օդանավերին Սիրիա թռչել՝ հումանիտար օգնություն հասցնելու համար: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Интерфакс»-ին և վկայակոչելով Թեհրանում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Մաքսիմ Սուսլովի կատարած հայտարարությանը:
«Այսօրվա դրությամբ ռուսական ինքնաթիռները թույլտվություն են ստացել իրականացնել թռիչքներ իրականացնել Իրանի օդային տարածքով՝ Սիրիա հումանիտար օգնություն հասցնելու համար»,-ասել է Սուսլովը:
Սուսլովը նաև հավելել է, որ ռուսական կողմը կողմնակից է նեղ շփմանն իրենց իրանցի գործընկերների հետ:
Նախօրեին Բուլղարն փակել է իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար, որոնք պետք է հումանիտար օգնություն տեղափոխեին Սիրիա:
Ավելի վաղ, ԱՄՆ-ն անհանգստանալով ռուսական ինքնաթիռների Սիրիայի տարածքում գտնվելուց դիմել էին Հունաստանի իշխանություններին, խնդրանքով, որպեսզի Հունաստանը փակի ՌԴ-ի համար օդային տարածքը, սակայն պաշտոնական Աթենքի կողմից մերժում էր ստացել: