Երգչուհի Ալլա Նավասարդյանը մայր է դարձել
Սեպտեմբերի 1-ին, ժողովրդական երգչուհի Ալլա Նավասարդյանն ունեցել է իր առաջնեկին (50սմ, 3.3կգ): Հայրենասեր երգչուհին, իր երեխային Արմեն է անվանել, որպեսզի նրա անունն ասի իր ազգության ով լինելու մասին:
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում Ալլա Նավասարդյանն ասաց, որ ինքն ու բալիկը շատ լավ են զգում իրենց, և որ երեխան իրեն ուժ կտա, որպեսզի հանդիսատեսին նորովի ներկայանա:
«Ինձ թվում էր, որ հանդիսատեսի ծափահարություններից ու ջերմ վերաբերմունքից այն կողմ ոչինչ չկա, սակայն արի ու տես, որ այդ ամենից և՛ այս կողմ, և՛ այն կողմ միայն երեխայի ծնունդն է: Անբացատրելի զգացողություն ունեմ, քանի որ ես իմ փոքրիկին երկար եմ սպասել»,-ասաց երգչուհին:
Operativ.am-ը շնորհավորում է երգչուհուն և մաղթում երջանկություն: