Երգչուհի Իրինա Դուբցովան ծեծի է ենթարկվել
Հայտնի երգչուհի Իրինա Դուբցովան վերջերս վերադառնալով հանգստից սկսել է ջանասիրաբար աշխատել: Երգչուհին սկսել է իր համերգային շրջագայությունները, սակայն մեկնարկն այդքան էլ դրական չի եղել: Այս մասին հայտնում է Paparazzi.ru-ն:
Սեպտեմբերի 4-ին երգչուհի օդանավակայանում հարձակման է ենթարկվել: Նրա վրա հարձակվել և դեմքին մի քանի հարված է հասցրել ուղևորներից մեկը: Իրինան չի կարողացել կողնորոշվել և պատասխան հարված տալ իրեն ծեծի ենթարկողին, ով անմիջապես փախուստի է դիմել: Ներկաներն ապշել են նման իրավիճակից:
Չնայած ստացած վնասվածքներին, երգչուհին չի հետաձգել իր համերգը, որը նախատեսված է եղել երեկոյան:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նրա վրա հարձակվողը եղել է «Газпром добыча Ямбург» գլխավոր տնօրենի դուստրը: Թե ինչն է եղել նրա նման պահվածքի պատճառը դեռևս հայտնի չէ: