Բացվել է մի ռեստորան, որտեղ ոչ ոք չի աշխատում
Սան Ֆրանցիսկոյում բացվել է մի ռեստորան, որտեղ ոչ ոք չի աշխատում:Որքան էլ հետաքրքիր է, այստեղ մարդկանց չեն սպասարկում մատուցողները, այստեղ չկա գանձապահ: Ինչպես հայտնում է Rambler.ru -ն՝ հղում տալով The Daily Mail-ին, այստեղ մարդիկ ընտրում են ուտեստը ավտոմատ սարքի միջոցով:Միակ մարդը, ում կարելի է հանդիպել Eatsa ռեստորանում, հենց նա է ,ով սովորեցնում է, թե ինչպես պետք է օգտվել այդ էկրաններից:
Խոհանոցի վայրը այցելուներին հայտնի չէ: Նրանք պատվիրում են սնունդը և մի քանի րոպե հետո ստանում այն:
Հայտնի է, որ Սան Ֆրանցիսկոյում շուտով կբացվի նման մեկ այլ ռեստորան: