Դիետոլոգների խորհուրդը ծնողներին
Սեպտեմբերի1-ի կապակցությամբ դիետոլոգները որոշել են դպրոցական նվեր անել ծնողներին և ասել, թե որն է դպրոցական ճիշտ նախաճաշը:
Ինչպես հայտնում է Letidor.ru-ն, երեխաները պետք է ուտեն այնպիսի սնունդ, որը հարուստ է վիտամիններով:
Հաշվի առնելով, որ դպրոցականները դեռ աճման շրջանում են, դիետոլոգները խորհուրդ են տվել ծնողներին երեխաների համար պատրաստել օգտակար էլեմենտներով հարուստ սնունդ,որը կնպաստի երեխաների մտավոր զարգացմանը, հիշողությանը :
Դիետոլոգները նշում են, որ երեխաներին անհրաժեշտ է հնդկաձավար, կաթնաշոռ, գերկուլես, ինպես նաև բանջարեղենային ճաշեր:
Ըմպելիքներից դիետոլոգները խորհուրդ են տալիս կակաոն: