Երգչուհի Անիտա Ցոյի ֆեյսբուքյան էջն արգելափակվել է
Երգչուհի Անիտա Ցոյի ֆեյսբուքյան էջն արգելափակվել է: Այս մասին երգչուհին գրել է Instagram-ի իր էջում:
Նա իր երկրպագուներին կոչով է դիմել, նշելով, որ իր ֆեյսբուքյան էջն արգելափակվել է, սակայն միասնական ուժերով կարելի է պայքարել նման դեպքերից խուսափելու համար:
Երգչուհու էջն արդեն 2 շաբաթ է արգելափակված է: Էջի արգելափակման պատճառները, սակայն անհայտն են: Նա դիմել է Ֆեյսբուքի ադմինիստրցիային:
Երգչուհու խոսքով՝ նման դեպքեր շատ հաճախ են լինում, ուստի պետք է պայքարել և հասկանալ, թե ովքեր են մեղավորները: