2012թ-ի ԱԺ ընտրություններում չեզոք դիրք գրավելուց հետո Բաղդասարովի գործերը սկսեցին վատանալ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Վիկիլիքսյան» փաստաթղթերից մեկը պատմում է երբեմնի օլիգարխ, իսկ այսօր արդեն սնանկացած գործարար Միխայիլ Բաղդասարովի և ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի զրույցի մասին:
Տեղեկացնենք, որ օլիգարխի հետ զրույցի արդյունքում դեսպանի կազմած զեկուցագիրը թվագրված է 2010 թվականի հունվարով: Մարի Յովանովիչն իր զեկույցում նշել է, որ Բաղդասարովն, ի տարբերություն իրենց առաջին հանդիպման, այս անգամ գովել է այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությունը: Նա ասել է, որ ՀՀԿ անդամ դառնալով` Տիգրան Սարգսյանն իր քաղաքական կարիերայում մեկ քայլ առաջ է գնացել:
Ըստ Միխայիլ Բաղդասարովի՝ Կառավարության վատ աշխատանքը պայմանավորված է եղել բազմակուսակցական լինելու արդյունքում հստակ ռազմավարություն չունենալու պատճառով:
Հիշեցնենք, որ Բաղդասարովը Հայաստանի առաջին օլիգարխներից էր: 2012-ի ԱԺ ընտրություններում չեզոք դիրք գրավելուց հետո նրա գործերը սկսեցին վատանալ, և նրան պատկանող բիզնեսները մեկը մյուսի ետևից սկսեցին սնանկանալ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: